Թողնենք այդ հնացած գաղափարները․ ՔՊ պատգամավորը՝ Արարատի նկարը կնիքներից հեռացնելու մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նոր կնիքների շուրջ բարձրացված աղմուկին և տարբեր քննադատություններին:
«Արարատի պատկերը հանվել է սահմանային կնիքից...
Իսկ տարիներ շարունակ ի՞նչ սրտով եք նայել անձնագրերում դաջված կնիքի Արարատին և գնացել հեռու արտերկիր` քաղաքացիություն ստանալու, բանակում չծառայելու, Հայաստանը հեռվից սիրելու, Արարատի համար հեռակա լալու և մեզ ճիշտ ապրել սովորեցնելու համար։
Ամեն անգամ, երբ սկսեք նման աղմուկ բարձրացնել` պիտի մեջբերեմ Կոստան Զարյանի այս խոսքերը.
Եղբայր, ժամանակն է հասկանալու, որ եթե այսօր ընկել ենք այս դրության մեջ, պատճառը այն է, որ մեզ կրթել են տխմար տերտերները և նրանցից ոչ նվազ տխմար վարժապետները: Միշտ նույն խոսքերը՝ մեր փառավոր անցյալը, մեր առաքինությունները, մեր քրիստոնեությունը, Սահակ-Մեսրոպը, գրերի գյուտը, Լուսավորչի ճրագը, պապերի իմաստությունը, հայրենի գյուղի թզենու ծառերը և մամի պատրաստած մածունը... Արդյո՞ւնքը... Արդյունքը մեջտեղն է. մեր անկարողությունը՝ ըմբռնելու ահավոր դեպքերը, որ մեզ ճղմում են, դարը, որ գրոհ է տվել մեր վրա, պատմությունը, որ մեզ համար անհասկանալի նոր ձևեր է դարբնում: Ինչո՞ւ թաքցնեմ: Մեր գրողները ավելի պատասխանատու են այդ անհասկացողության համար, քան որևէ ուրիշը։
Ավանդություն, ավանդություն... Ի սեր աստվածների, թողնենք այդ հնացած, մաշված գաղափարները, վերջ տանք այդ ծեր, զառամած խոսքերին:
Նայեք ձեր շուրջը, կյանքը վազում է հրացանից դուրս պրծած գնդակի նման, իսկ դուք ճառում եք ավանդության մասին...»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են պահպանողականները
Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են պահպանողականները։ Խորհրդարանում 136 տեղ կզբաղեցնի պահպանողական Ժողո...
Վրաստանը պարզեցրել է մուտքի թույլտվության ռեժիմը 17 երկրների համար
Վրաստանի իշխանությունները պարզեցրել են մուտքի թույլտվության ռեժիմը Ասիայի և Աֆրիկայի 17 երկրների քաղաքացիների համար։ Այս...
Թուրքերը՝ հայերի մասին․ հարցում է անցկացվել
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․Անցյալ շաբաթ IRI-ի կողմից հրապարակված հարցումները ցույց տվեց...
«Այսօրվա «կռվի» մեղավորը, անշուշտ, Սեյրան Օհանյանն է». Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա «կռվի» մեղավորը, անշուշտ...