Արարատի նկարի հեռացումը վտանգավոր ուղերձ է. Սուրենյանց
Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման՝ 2025թ․ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե կնիքները «համապատասխանեցվել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»։ «Իրական Հայաստանի», այսպես կոչված, գաղափարախոսությունը ՔՊ ծրագիրն է, որը պետք է հաստատվի այդ կուսակցության սեպտեմբերի 20-ի համագումարում:
Ինչո՞ւ պիտի պետական կնիքները համապատասխանեն կուսակցական գաղափարախոսությանը, այլ ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական զինանշանին։ Սա վտանգավոր շեղում է՝ պետությունը նույնացնել կուսակցության հետ։
Արարատ լեռան պատկերը մեր զինանշանի վրա չի նշանակում տարածքային հավանակություն Թուրքիայի նկատմամբ։ Դա մեր քաղաքակրթական հիշողության, ազգային ինքնության և մշակութային ժառանգության խորհրդանիշն է։ Միջազգային փորձը հստակ ապացուցում է՝
Հունգարիայի զինանշանը ներառում է պատմական տարածքներ, որոնք այսօր Հունգարիայի կազմում չեն։ Լիտվան, Ֆինլանդիան, Հնդկաստանը նույնպես իրենց խորհրդանիշներում պահպանում են պատմական-մշակութային պատկերներ, որոնք այժմ չեն մտնում իրենց տարածքի մեջ։ Եվ ոչ ոք դրանք չի համարում տարածքային հավակնություն։
Արարատը հեռացնելը պետական խորհրդանիշներից, կնիքներից՝
1. Քաղաքակրթական ինքնության խմբագրման փորձ է,
2. ՀՀ դելեգիտիմացման վտանգավոր ուղերձ միջազգային հարթակներում,
3. Կուսակցական շահի գերադասում պետական շահի նկատմամբ։
Արարատը մեր անցյալի, մեր պատմական հիշողության և մեր ապագայի խորհրդանիշն է։
Այն պահպանվել է և պետք է պահպանվի պետական խորհրդանիշներում՝ որպես ազգային ինքնության առանցք, և դա երբեք չի կարող մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ»,- գրել է Սուրենյանցը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ
2022 թվականի սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադ...
Հայաստանի և ՌԴ ռազմաբազայի քարտեզները համընկել են․ Փաշինյանի կարևոր հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստում կարևոր հայտարարություն արեց։Նա մասնավորապես նշեց, որ այսօր բանակցություններ...
Փաշինյանը փորձում է բանակցել ընդդիմության հետ և կոալիցիա կազմել. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանն այս շրջանում ոչ միայն հանդիպումներ է ունենում աննշան կուսակցությունների հետ, որպեսզի հանրությանը...
«Վեոլիա ջուր»-ից ներկայացվել 3460 դիմում-բողոք՝ տուգնավել է. ՀԾԿՀ նախագահ
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի 2 որոշումներով տուգանվել է 10 միլիոն դրամով՝ նախապես հրապարակված...