Հայաստանի մուտքի կամ ելքի կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը. Մարուքյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Այս մասին է գրել ԱԺ նակին պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել և չունի։ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, բազմաթիվ այլ կառույցների և երբեք Թուրքիան մեր անդամակցությանը չի խոչընդոտել այս պահանջներով․ Թուրքիայի կողմից նման պահանջներ չեն եղել։
Ճիշտ հասկացեք՝ այն, ինչ արվում է մեր կառավարության կողմից, որևէ կապ չունի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի չեղած տարածքային պահանջների հետ։ Այս ամենը պարզապես մեր պետության ինքնության խմբագրման գործընթացի մի մասն է»,- գրել է Մարուքյանը:
Նա նշել է. «Հաջորդ որոշմամբ Արարատ լեռան պատկերը կհեռացվի նաև զինանշանից»:
Գրառմանը կից Մարուքյանը հրապարակել է լուսանկար.

Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում ավարտվել են 1․5 ժամ տևած հայ-թուրքական բանակցությունները
Մոսկվայում կայացած հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են մեկու...
Մենք սցենարիստներ չենք. մենք այս դրամայի գլխավոր հերոսներն ենք. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Բա’ վ է ուրիշներին վերագրել առաքելություններ, որ նրանց հագով...
Ռազմական հանցագործ Իլհամը հրետանին տեղակայել է առայժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆբ իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Բաքվի բռնապետ, ռազմական...
Վարդենիսում ամեն օր «խաղաղության» կրակոցների տակ ենք գիշերում. Թովմասյան
Վարդենիսում մենք ամեն օր վայելում ենք «խաղաղության» կրակոցները ու խաղաղության կրակոցների տակ ենք գիշերում։ Այս մասին խոր...