Մենք թույլ չենք տա ոտնձգություններ մեր երկրի նկատմամբ․ Եգիպտոսի նախագահ

Արաբական և իսլամական երկրները պետք է ստեղծեն միասնական գործիք՝ իրենց առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար։


Այս մասին նշել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին՝ այսօր ելույթ ունենալով Դոհայում Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովին։


«Ժամանակն է մշակել արաբա-իսլամական մեխանիզմ՝ անվտանգության, քաղաքական և տնտեսական ոլորտներում սպառնալիքներին հակազդելու համար։ Սա կօգնի մեզ ամրապնդել մեր ներկայիս դիրքերը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցներ ձեռնարկել հակամարտությունները լուծելու համար», - ընդգծել է ալ-Սիսին։ Նրա ելույթը հեռարձակվել է կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով։


Եգիպտոսի առաջնորդի խոսքով՝ հակառակորդը պետք է հասկանա, որ Ատլանտյան օվկիանոսից մինչև Պարսից ծոց ցանկացած արաբական և իսլամական երկիրը  պաշտպանված է։ «Մենք թույլ չենք տա ոտնձգություններ մեր պետությունների ինքնիշխանության նկատմամբ և թույլ չենք տա որևէ մեկին արժեզրկել խաղաղության հասնելու մեր ջանքերը», - շեշտել է Եգիպտոսի նախագահը։

Քաղաքականություն