Այս դեպքում ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Փաշինյան
Ուժային կառույցները այն կառույցներն են, որ պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բնականաբար, օրինական ու լեգիտիմ, այսինքն՝ եթե դե յուրե ու դե ֆակտո ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է, ոստիկանությունը դրա համար է ոստիկանություն, որ ըստ պատեհության՝ օրենքով սահմանված դեպքերում ուժ կիրառի»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեց 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ իր ասածները՝ «ոստիկանությունը պետության ողնաշարն է ու չի կարելի ոստիկանությանը թիրախավորել»։
«Ես չեմ բացառում, որ ոստիկանությունն անձամբ իմ նկատմամբ ուժ է կիրառել, վարչապետ դառնալուց հետո չեմ էլ հետաքրքրվել, ենթադրում եմ՝ շատ մարդիկ այսօր էլ ծառայում են ու դա տրամաբանական է»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը բերման կենթարկվեն. որոշում
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությ...
«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». վարչապետ
Մենք այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում որոշում ընդունեցինք նաև գետերի հուների հետ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:...
Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում...