Հաղորդում` ծեծի ենթարկվելու վերաբերյալ. Կադաստրից հաղորդագրություն են տարածել
Կադաստրի կոմիտեից հերքել են քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ իրենց պաշտոնյաների մասնակցության մասին տեղեկությունը.
«Զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է Կադաստրի կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,– Auroranews–ին ասել են ՆԳՆ–ից։
Նշենք, որ ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանն էր գրել, թե Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանն ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանն առևանգել և ծեծի են ենթարկել իրենց աշխատակցի ամուսնուն` մարմնական ծանր վնասվածք պատճառելով նրան:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ հայերի միությունն աջակցում է Արմեն Սարգսյանի՝ «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնու...
Խորհուրդներ բնից ընկած թռչուններին օգնություն ցույց տալու համար
Վերջին շրջանում Շրջակա միջավայրի նախարարությունը հաճախ ստանում է զանգեր ու հարցումներ՝ կապված բնից ընկած թռչունների օգնո...
ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովը Զապորոժիայի ատոմակայանում է
ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովը՝ «Ռոսատոմ»-ի աշխատակիցների ուղեկցությամբ, սկսել է զննել Զապորոժժիայի ԱԷԿ-ը ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը...
Հնդկաստանում 103–ամյա կինը «վերակենդանացել է» իր թաղումից առաջ
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում 103-ամյա Գանգաբային «կենդանացրել է» իր սեփական հուղարկավորության ժամանակ՝ զարմացնելով հա...