ՌԴ հայերի միությունն աջակցում է Արմեն Սարգսյանի՝ «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին:
«Մեծարգո պարոն նախագահ: Ինչպես ես, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ազգային միավորման՝ Ռուսաստանի հայերի միության անդամները պատրաստակամությամբ աջակցում ենք Ձեր նախաձեռնությանը, և ուրախ կլինենք մեր հնարավորությունները, գիտելիքն ու ջանքերը ներդնել այն կյանքի կոչելու գործում: Անկասկած, համատեղ աշխատանքն ու միասնական ջանքերը կծառայեն մեր ազգի հետագա համախմբմանը»,– մասնավորապես նշվում է Արա Աբրահամյանի նամակում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 193...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ 18 առողջացած, 1 մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...