Կատարում հարվածները չի փոխի մեր հարաբերությունների բնույթը Իսրայելի հետ. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնում է Իսրայել, որտեղ նա այսօր մի շարք հանդիպումներ կունենա Իսրայելի ղեկավարների հետ։ Սա նրա երկրորդ այցն է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Մեկնելուց առաջ Մարկո Ռուբիոն ասել է, որ Կատարում հարվածի շուրջ անհամաձայնությունները չեն փոխի երկկողմ հարաբերությունները, և ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իսրայելին։
«Դա չի փոխի մեր հարաբերությունների բնույթը Իսրայելի հետ, բայց մենք կխոսենք այն մասին, թե ինչ հետևանքներ կունենա Կատարում հարվածը», - բացատրել է պետքարտուղարը։
«Իմ ուշադրության կենտրոնում կլինեն պատանդների վերադարձն ապահովելը, խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ուղիներ գտնելը և Համասի կողմից ներկայացվող սպառնալիքի հաղթահարումը: Համասը չի կարող շարունակել գոյությունը, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է»,- ասել է Ռուբիոն:
Հիշեցնենք` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «ամոթալի» է անվանել Կատարին հարվածելուց հետո բազմաթիվ երկրների քննադատությունը Իսրայելի հասցեին:
Նմանատիպ հոդվածներ
Սխալվում է պարոն Լավրովը. Անդրանիկ Քոչարյան
«Սխալվում է պարոն Լավրովը»: Այս մասին «Առաջին լրատվականի»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատ...
Դա պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն. Զելենսկի
Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այս մասին X-ի իր էջում...
Միլիարդավոր դրամներ, տներ, մեքենաներ. Դատախազության պահանջը` Ռուբեն Հայրապետյանից
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի...
Հիմա ավելի անկաշկանդ եմ լինելու Նիկոլի ու նիկոլականության աղանդի դեմ պայքարում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Բարի գալուստ դժոխք» վերտառությամբ հետևյալ...