Դա պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն. Զելենսկի
Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում՝ Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հնարավորինս կառուցողականորեն, ինչպես նախկինում արել ենք՝ հասնելու անվերապահ զինադադարի, որին կհաջորդի իրական և տևական խաղաղություն։
Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են։ Անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ Ռուսաստանի գործողություններն են, որ երկարացնում են պատերազմը»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...