Արթուր Օսիպյանը չունի քաղաքացիություն, բայց ընտրել է
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Օսիպյանն այսօր իրականացրել է քվեարկություն և մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
«Հետքը» ֆիքսել է նրա մասնակցության փաստը և կարճատև զրույց ունեցել նրա հետ։ Հետագայում Արթուր Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանից հայտնի է դարձել, որ նա չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Թե ինչպիսի ճանապարհով են քաղաքացիություն չունեցող Արթուր Օսիպյանի տվյալները հայտնվել ընտրական ցուցակներում ու ուղարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ, փորձ է արվել հստակեցնել ԿԸՀ մամլո խոսնակ Սեդա Ղուկասյանից։ Ըստ նրա հայտարարության՝ ընտրողների ցուցակների կազմմամբ զբաղվում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ուստի խնդիրը դուրս է ԿԸՀ լիազորություններից։ Քրեակատարողական հիմնարկների ընտրական ցուցակները ԿԸՀ-ին է փոխանցում Արդարադատության նախարարությունը, որն իր հերթին դրանք ստանում է համապատասխան ՔԿՀ-ներից։
Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Մելքումյանը «Հետքին» հայտնել է, որ Արթուր Օսիպյանի քվեարկության գործընթացում արձանագրվել է տեխնիկական խնդիր, ինչի կապակցությամբ իրենք արդեն համապատասխան գրություն են հղել կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Հետք»
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հրատապ հայտարարություն՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բո...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...