ՀՀ-ում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար կգործի երկու անցակետ
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները երկիր կկարողանան մուտք գործել միայն «Սադախլո» և «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետերով: Համապատասխան որոշումը կայացվել է այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ հրավիրված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Տվյալ փուլում որոշում է կայացվել, որ Հայաստանի հետ սահմանակից հսկիչ-անցակետերից միայն «Սադախլոյով» հնարավոր կլինի Վրաստանի քաղաքացի հանդիսացող ճանապարհորդների մուտքը երկիր, իսկ բեռնափոխադրումներն անխափան կերպով կիրականացվեն բոլոր անցակետերով: Նման սահմանափակում կտարածվի նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հսկիչ-անցակետերի վրա: Բեռները կտեղափոոխվեն անխափան, իսկ Վրաստանի քաղաքացիների մուտքը հնարավոր է միայն «Կարմիր կամուրջ» անցակետով,- ասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, համապատասխան որոշումը կայացվել է երկրում համաճարակային իրավիճակի գնահատականից և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդատվություններից հետո:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած է համարվում արդեն 3 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...