Լավաշը յուրահատուկ համ ունի. Աննա Հակոբյանն ու Հո Չինին հետևել են լավաշի թխման ընթացքին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել է «Մեգերյան կարպետ» գորգերի գործարան:
«Այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել ենք ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։ Այնուհետև հետևել ենք լավաշի թխման ընթացքին, համտեսել հայկական ավանդական լավաշը, պանիրը, հալվան ու գաթան։ Տիկին Չինին հատկապես տպավորել էր լավաշի թխման գործընթացը, ես էլ հաճույքով նրան ներկայացրեցի լավաշի բաղադրատոմսը՝ շեշտելով, որ հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Ինչին ի պատասխան, Սինգապուրի վարչապետի տիկինն ասաց, որ հացը յուրահատուկ համ ունի»։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Վլադիմիր Պուտինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...