Պարո´ն Զուրաբյան, մյուս լևոնականներ, հանգիստ թողեք ծերունախտով տառապող այդ մարդուն. Ռուբինյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
Նոր աչքովս ընկավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Փաշինյանին անվանել է «Հայաստանի փաշա Նիկոլայ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Պարո´ն Զուրաբյան, մյուս լևոնականներ, հանգիստ թողեք ծերունախտով տառապող այդ մարդուն: Թողե´ք, թող հանգիստ վայելի իր թոշակը, հերի´ք է պարազիտանաք:
Տարեցների շահագործումը անբարոյական է և ապօրինի:
Եթե այսպես շարունակվի, հարցով պետք է զբաղվեն համապատասխան սոցիալական ծառայությունները»,- գրել է Ռուբինյանը:
Հիշեցնենք` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից։
Նմանատիպ հոդվածներ
Չարթնացնեք գազանին. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ի պատասխան լեհական բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Ռայմունդ Անջ...
Իրանի դեմ արշավը շարունակվում է. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող արշավը դեռ ավարտված չէ, սակայն, իր խոսքով,...
Կադիրովին հիացրել է Թուրքիայի նախագահի խոսքերը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին հիացրել է Թուրքիայի նախագահի խոսքերը ԱՄՆ-ի դեսպանի վերաբերյալ. «Այ սա հ...
ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը
ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը: Որոշմանը կողմ քվերարկեց...