Եթե Քոչարյանը չդնի թեկնածություն, մենք խնդիր կունենանք. Ալեն Սիմոնյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել հարցիրն, թե որ քաղաքական ուժին է համարում իրենց մրցակից:
«Դա շատ տրիվիալ է: Իրոք, դժվարանում եմ որևէ մեկի անունը տալ»,- ասաց նա և խնդրեց լրագրողներն անուններ տան, որ ինքը հերթով անդրադառնա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նա ասաց. «Ռոբերտ Քոչարյանի պարագայում ես մտածում եմ, որ ինքը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, էդ դեպքում պրոբլեմ կունենանք»:
Անդրադառնալով երրորդ նախագահին՝ Սիմոնյանն ասաց. «Սերժ Սարգսյանի պարագայում համարում եմ, որ ինքն ամեն ինչ անելու է, որ հանկարծ էնպես չստացվի, որ մենք էն վերջին րոպեին էլ, վերջին քարոզարշավի օրն էլ մեզ օգուտ տա և օգուտ բերի»:
Նա բավականին կոշտ գնահատական տվեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
«Արթուր Վանեցյանը կա իրենց տանը, իր փոքր շրջապատում և այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իր կողքը լինեն, որ մի քիչ փող տա իրենց կյանքը դասավորեն: Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի: Դա իմ հնարովի կերպարն է»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Սիմոնյանը հաստատեց, որ լավ հարաբերություններ է ունեցել Վանեցյանի հետ: «Նա ապացուցեց, որ ես չարաչար սխալվում էի: Լավ կլինի բոլոր էն մարդիկ, որոնք մտածում են՝ ինքն իրենց ընկերն է մի հատ վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև պատեհ առիթի դեպքում էնքան բան կպատմեմ, որ մարդիկ կարող է իրեն փողոցում տեսնեն ու բարև չտան»,- նշեց նա:
Հարցին՝ եթե ընդդիմություն չկա, ինչո՞ւ վերջին ՏԻՄ ընտրություններին պարտվեցիք, Սիմոնյանը հեգնեց. «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն կոմկուսը մեր հիմնական ընդդիմութուն է: Երկրի երկրորդ քաղաքն է և ունի քաղաքապետ»:
Նա ապա նշեց. «Այս սարկազմը դնում եմ մի կողմ, տեսնո՞ւմ եք, որ մենք ընդդիմություն չունենք, իրոք չկա»:
Նմանատիպ հոդվածներ
Նախատեսում ենք ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է է ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։ Այս մաս...
Մենք գնահատել ենք մեր շանսերը․ Մամիջանյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին
Մենք գնահատել ենք մեր շանսերը և վստահ ենք, որ, ընտրություններին մասնակցելու պարագայում, մեր հավաքած տոկոսը անցողիկ է: Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այլևս ոչ մի ադրբեջանցի չի համարձակվի հայի վրա ձեռք բարձրացնել ՌԴ-ում, հարցը լուծված է. Սարիբեկ Գևորգյան
Այլևս ոչ մի ադրբեջանցի չի համարձակվի հայի վրա ձեռք բարձրացնել ՌԴ-ում, հարցը լուծված է. մոսկվայաբնակ հայ գործարար Ս...
Բացառում եմ Տավուշից շրջաններ հանձնելու գործընթացը մինչև գոնե ես կլինեմ այնտեղ պատասխանատու ու կապրեմ այս երկրում. մարզպետ
Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է մարզպետ Հա...