էլէկտրոնային համակարգը չի գործում և դատավորներին գործերի մակագրությունը ձեռքով է արվում․Դանիելյան
Ի՞նչն է պատճառը, որ այդ էլէկտրոնային համակարգը չի գործում և դատավորներին գործերի մակագրությունը ձեռքով է արվում։ Այս մասին այսօր ԱԺ–ում դիմելով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ որոշ դեպքերում գործերը ձեռքով են մակագրվում, ինչն առաջացնում է կասկածներ հասարակության մոտ. «Այդ լուծումները ե՞րբ պետք է տրվեն, որ մեր հասարակության մեջ այն համոզմունքը լինի որ, իշխանությունների սրտի դատավորներին չեն մակագրվում գործերը։ Նույն քաղաքական գործերով մակագրությունները միշտ նույն դատավորներին են գնում և մեր մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այդ դատավարական պրոցեսները, ոչ օբյեկտիվ են գնում և վերջում էլ հիմնականում այդ մարդիկ տարվում են կալանքի»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։
Նա հավելեց, որ քաղաքական գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնք նախկինում կոնկրետ հստակ քաղաքական հայացքներ են ունեցել, և այդտեղ շահերի բախում կա։
Ի պատասխան ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը գործում է, բայց լինում են խափանումներ, որոնք արագ վերացվում են, իսկ էլեկտրոնային համակարգը ԲԴԽ-ի ենթակայության տակ չէ։ ԲԴԽ նախագահը նշեց, որ գործի տեսակներ կան, որոնք դեռևս ձեռքով է մակագրում, իսկ կալանքների գործերը միանշանակ էլեկտրոնային են։
«Կալանքի գործերը, այդ թվում վերաքննիչ դատարանում, մակագրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ ում կմակագրվի գործը։ Իսկ միջամտությունը քրեորեն հետապնդելի արարք է։ Եթե ինչ-որ մեկը կորոշի, որ պետք է միջամտի, ուրեմն պետք է պատրաստ լինի, որ ինչ–որ մի օր պատասխանատվության կենթարկվի»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
«Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու»․ Միրզոյան
Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտգործնախարար...
20 դիմակավորված անձ ձեռնաշղթաներ են հագցրել․ մանրամասներ՝ Շահրամանյանի թիկնազորի աշխատակցի ձերբակալման մասին
Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը: Այս մասին Ոստիկանության դիմաց ասել է Աշոտ Դա...
Գեղամասար համայնքի ղեկավարը խոսել է սահմանային վիճակից
Այս պահին իրավիճակը Գեղամասար համայնքի սահմանային հատվածում հանգիստ է: Այս մասին 24 News-ին հայտնեց Գեղամասար համայնքի ղ...
Եպիսկոպոսաց ժողովն անցկացվելու է Ավստրիայում․ Տեր Եսայի
ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը բացարձակապես որևէ հակականոնական խնդիր չի առաջացնում: Այս մասին 24News-...