«Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու»․ Միրզոյան
Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։
Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը
«Հետաքրքիր էր դիտարկել, թե ապրիլի 5-ի հանդիպման շուրջ ինչպես են որոշ նարատիվներ համահունչ զարգացվում ՀՀ որոշ շրջանակների կողմից, Ադրբեջանում և ՌԴ-ում որոշ շրջանակներում։
Մեկ անգամ ևս ասում եմ, որ ապրիլի 5-ին քննարկվել ու ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ։ Չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել։
Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։ Այդ շրջանակներին էլ հայտնի էր, որ նման բան չի բանակցվելու։ Միտումնավոր էին տարածում, որ հետո ասեին՝ կամ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ իշխանությունը չկարողացավ»,- նշել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...