Առաջարկվում է ժամկետային զինծառայությունը դարձնել 1,5 տարի

ՀՀ կառավարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի քննարկման պաշտոնական հարթակում տեղադրել է օրենքի նախագիծ, ըստ որի 2026 թվականի ամառային զորակոչից սկսած ժամկետային զինծառայությունը առաջարկվում է դարձնել 1,5 տարի ընդհանուր տևողությամբ՝ ներկայի 2 տարվա փոխարեն։


Օրինագծում, մասնավորապես նշված է․


«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով.


Հոդված 2. Եզրափակիչ մաս


1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:


2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա»։


Որպես նշված խնդրահարույց փոփոխության հիմնավորում` օրենքի նախագծում նշված է, որ այն իրականացվում է որպես ՀՀ ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում։

Քաղաքականություն