
Կտրիճ Ներսիսյանը ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ․ վարչապետ

Ես հայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգեւոր բովանդակության մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը։ Այս մասին, այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ և ինչ միջոցներով են փորձելու ազատելու վեհարանը Կտրիճ Ներսիսյանից։
«Այստեղ կարեւոր հանգամանք կա, որ դա պետք է ունենա հոգեւոր բովանդակություն։ Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրա՝ ներկայացնելով, որ այս պրոցեսի նպատակն ինտրիգը չի, կադրային հարց լուծելը չի, այլ նպատակը բացառապես հոգեւոր է, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր նորոգումն է։
Այդ կուլմինացիան չի լինելու քաղաքական, հեղափոխական, դա լինելու է բացառապես հոգեւոր, քրիստոնեական արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելույթներ, լինելու են հոգեւոր բովանդակության ելույթներ։
Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, ոչինչ չի փրկելու»,–ասաց նա։
Նաս նշեց, որ այս գործընթացին մասնակցելու համար կան չափանիշներ, օրինակ, եթե մարդը չի կարդացել Աստվածաշունչ կամ մկրտված չէ, նա չի կարող մաս կազմել այս պրոցեսին։