Նեթանյահուն Եմենին սպառնում է նոր հարվածներով
Իսրայելը կշարունակի հարվածել Եմենում գործող «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների թիրախներին։ Այս մասին նշված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում:
Անդրադառնալով Եմենի տարածքին վերջին հարվածներին՝ Նեթանյահուն հիշեցրել է, որ օրեր առաջ Իսրայելը կետային հարված էր հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որի հետևանքով զոհվել էին այդ երկրի արևելյան մասը վերահսկող հութիների կառավարության անդամների մեծ մասը։ Ի պատասխան՝ հութիները սեպտեմբերի 8-ին անօդաչու թռչող սարքով գրոհել էին Իսրայելի հարավում, Էյլաթ քաղաքի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանը, որտեղ մի քանի մարդ էր տուժել:
«Սակայն դա չի նվազեցնում մեր վճռականությունը, այսօր կրկին օդային հարվածներ ենք հասցրել նրանց ահաբեկչական օբյեկտներին, մեծաթիվ ահաբեկիչներով բազաներին, ինչպես նաև այլ թիրախներին։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել»,- նշել է Նեթանյահուն:
Հայտարարվել է 8 զոհի և առնվազն 12 տուժածների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան` Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին
Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը չպետք է լինի պայման, այլ խաղաղ կարգավորման արդյունք, այս մասին է հայտարա...
Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեկնելուց առաջ նախօրոք ճշտել թռիչքի իրականացման մասին տեղեկություները. ԱԳՆ
Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրորք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝...
Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
Երևանի առաջին ատյանի դատարանը վաղը՝ ժամը 15։00–ին, կհրապարակի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ա...
Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում. Նրա կարծիքը չեն կիսում մյուսները. «Ժողովուրդ»
«Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կա...