Փաշինյանն անդարաձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից վաշինգտոնյան համաձայնագրից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործմանը։


Նա ասաց, որ ստրագրված փաստաթղթով Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար, բայց TRIPP նախագիծը Հայաստան և Միացյալ Նահանգներ երկկողմ քննարկման հարց է, և դրա տակ կա ոչ միայն ՀՀ վարչապետի, ոչ միայն Միացյալ Նահանգների նախագահի, այլ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունները։


Բացի այդ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են մտադրությունների հուշագիր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացման մասին, որտեղ ԱՄՆ-ի հետ մենք պայմանավորվել, որ նախագիծն իրականացվելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, և ԱՄՆ-ն հետաքրքրված է այնտեղ ներդրումներ անելու։


«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին այս նախագիծը պետք է կպնի Ադրբեջանին, ու Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար։ Այդ փաստաթղթի տակ կա երեք երկրների ղեկավարների ստորագրությունը»,– հայտարարեց Փաշինյանը։

Մնացածը, նրա խոսքով, սուբյեկտիվ իրականություն է և ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք» անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք։

Քաղաքականություն