Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով. վարչապետ

Տասնյակ անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ դպրոցը, մանկապարտեզը երեխայի համար են, չի կարելի գալ, ասել՝ «կրթության ոլորտի բարեփոխումների հետևանքով իքս թվով տնտեսական աշխատողների աշխատատեղեր փակվում են»: Այդ մասին ԱԺ-ում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 Խոսելով Գավառի մանկատան մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն իրենց ուշադրությունը գրավել է նաև չարաշահումների պատճառով։ «Նույնիսկ ապօրինի սեփականաշնորհված գույքի խնդիր է եղել, որն իրավապահների ջանքերով վերադարձվել է, և հիմա արդեն պետական գույք է, բայց բոլորը հերթով պետք է այդ մոդելով լուծենք, հույս ունեմ, որ մենք դա օր առաջ կանենք, չնայած ափսոսում եմ, որ շատ արագ դա տեղի չի ունենա»,- ասաց վարչապետը:


Հիշեցնենք՝ գույքը նախկինում պատկանել է Գավառի մանկատան նախկին տնօրենին և ձեռք բերված է եղել օրենքի խախտմամբ. դրա վերաբերյալ կա քրեական վարույթ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ ԱՍՀ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել գույքը վերադարձնել, նորից չափագրել:

Քաղաքականություն