Միջնորդությունը մերժվեց․Ֆարխոյանը կշարունակի քննել Բագրատ Սրբազանի դատական գործը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 10-ին շարունակվել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի փաստաբանը դատավոր Կարեն Ֆարխոյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ որպես հիմավորում նշելով այն հանգամանքը, որ դատավորը Չախալյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումը կայացրել է առանց պաշտպանների մասնակցության։


Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Վահագն Չախալյանի փաստաբանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը։ Նա կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման մյուս մասնակիցների գործը։


Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը։

Քաղաքականություն