Թրամփը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի կհաջողվի ավարտել, հաղորդում է Fox News-ը:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփը նշել է, որ ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ իրենից ավելի կոշտ չի եղել։
«Դա կապված է գազատարի հետ, ինչպես գիտեք, «Հյուսիսային հոսք 2»-ի և շատ այլ բաների հետ։ Բայց ես դժգոհ եմ։ Ես դժգոհ եմ այս ամբողջ իրավիճակից: Դա մեզ չի վերաբերում, քանի որ սրանք մեր զինվորները չեն։ Բայց նրանք կորուստներ են կրում», - ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կորուստները նախկինում կազմում էին 5000 զինվոր, իսկ հիմա՝ 7000 ամեն շաբաթ։
«Սա մարդկային կյանքի սարսափելի վատնում է։ Այնպես որ, ոչ, ես ընդհանրապես գոհ չեմ այնտեղ կատարվողից։ Կարծում եմ՝ դա կլուծվի, մենք կլուծենք այն։ Հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել կարգավորման», - հավելել է նա։
Թրամփը նաև հիշեցրել է, որ ինքը ավարտել է յոթ պատերազմ, և Ուկրաինայի դեպքում նա նույնը կասեր, եթե չլիներ մեկ նրբերանգ։
Նմանատիպ հոդվածներ
Սա հերթական քաղաքական շոուն է. Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները պետք է դադարեցվեին ոչ թե ձգձգելու, այլ՝ ապօրինի և հակասահմանադրական քրեական գ...
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 13-ին ստորագրել: Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականնե...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյ...