Սա հերթական քաղաքական շոուն է. Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները պետք է դադարեցվեին ոչ թե ձգձգելու, այլ՝ ապօրինի և հակասահմանադրական քրեական գործն ավելի վաղ չկարճելու, նախագահ Քոչարյանին ապօրինաբար շուրջ 1,5 տարի կալանավորված պահելու համար, Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը:
«Հիմնավորելով իրենց որոշումը` ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հանրությանը «Սիլվայի գործ» անունով քրգործը համարել էր ամենակարևորներից մեկը և նշել, որ դատավարությունը ողջամիտ ժամկետում չի իրականացրել, ձգձգել է: Բագրատ Միկոյանը նաև ասաց. «Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ»:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի համար «պատմության ամենակարևոր», իսկ բոլորին ավելի հայտնի՝ «Սիլվայի գործով» դեռևս 2019 թվականին դատարաններն իրենց որոշումներով արձանագրել էին, որ դրանում նույնիսկ հիմնավոր կասկած չկար»»,- գրում է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հ...
Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք
Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։ Տեղեկությունը հայտնում է...
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլոր 16 կետերով
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի բոլ...
Իրանը ծրագրել էր սպանել Թրամփին. CNN
ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ավելի վաղ ուժեղացրել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության միջոցառումները այն բանից հետ...