Լավրովը` Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրի մասին
Երևանի և Բաքվի համաձայնագիրը մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հետևել, թե ինչպես կգործի այս համաձայնագիրը։
Լավրովի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրից հետո «ոգևորված բացականչությունները» փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվել են սկեպտիկ գնահատականներով։
Դիվանագետը հավելել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության հիմնական առաջնահերթությունները խաղաղությունն ու համագործակցությունն են, դրանք երբեք չեն փոխվել։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը՝ ի դեմս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վճռորոշ դեր է խաղացել խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև «գիշերային բազմաթիվ հեռախոսազրույցների» միջոցով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀԿ-ականները ծաղկեպսակներ ու «իշաոտնուկներ» են տարել ՄԻՊ գրասենյակ
ՀՀԿ-ականները ակցիա են անցկացնում ՄԻՊ գրասենյակի մոտ՝ «Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են»» խորագրով։ Նրանք Մարդ...
ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի
Առայժմ չեն հայտնել, թե Դոնբասում իրավիճակի սրվելու դեպքում Վաշինգտոնը կոնկրետ ինչ զենք կտրամադրի Ուկրաինայի ԶՈւ-ին: Պենտ...
Աբու Դաբիում ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Աբու Դաբիում: Ռուսական լրատվամիջոցնե...