Եղանակը՝ Հայաստանում. որոշ մարզերում ջերմաստիճանը կնվազի՝ անձրևներ և քամու ուժգնացում է սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին Լոռիում և Տավուշում աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:
Երևան քաղաքում սեպտեմբերի 8-10-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կլինի +24...+26 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ Հարությունյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հրավիրած նիստի օրակարգային առանցքային թեման Ազգային ժողովի մշտական հա...
ՌԴ-ում առաջին անգամ քաղաքացիությունից զրկել են հանցագործության համար
Մոսկվայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական հետապնդման ենթարկված երկու տղամարդ զրկվել են Ռուսաստանի քաղ...
Մարաշի ոստիկանները մարիխուանայի նմանվող 345 գրամից ավելի զանգվածներ են հայտնաբերել
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 7-ին տեղեկություններ են ձեռք բե...
Ի՞նչ ցուցմունք է տվել ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ Տոնոյանի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ...