Այսուհետ՝ վարժական հավաքներից խուսափողներն ավելի խիստ կպատժվեն
Վարժական հավաքներից խուսափելն ավելի խիստ կպատժվի, իսկ Ռազմական ոստիկանության լիազորությունները կընդլայնվեն: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նոր փաթեթ։
Ըստ օրենսդրական նոր փաթեթի՝ հստակ սահմանվում է, թե ինչն է համարվում խուսափում (զինկոմիսարիատ չգնալը, բուժզննումից հրաժարվելը և այլն)։
Ավելի խիստ պատիժ (2-5 տարվա ազատազրկում) է սահմանվում ինքնավնասման, հիվանդություն ձևացնելու կամ փաստաթուղթ կեղծելու միջոցով խուսափելու համար։ Իսկ Քրեական պատասխանատվությունից կազատվեն նրանք, ովքեր կամավոր կներկայանան հավաքին։
Նշենք, որ Ռազմական ոստիկանություննն իր լիազորությունների սահմանում կզբաղվի ոչ միայն հանցագործությունների կանխմամբ, այլև դրանց հայտնաբերմամբ ու բացահայտմամբ։ Կաջակցի զինկոմիսարիատներին զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման հարցում։
Հավելենք՝ նախագիծն արդեն անցել է ԱԺ առաջին ընթերցումը և ստացել է խորհրդարանական հանձնաժողովի հավանությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Time պարբերականը ներկայացրել է տարվա հարյուր ամենաազդեցիկ անձանց վարկանիշային աղյուսակը՝ ներառելով քաղաքական, մշակութայի...
Մանրամասներ են հրապարակվել Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակ...
Դանակը հասել է ոսկորին. Մովսես Հակոբյանը՝ ԳՇ-ի՝ վարչապետի հրաժարականի մասին. ArmDaily .am
ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբն այսօր հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հայտարարության տակ ստ...
«Այսօր կրկին tet a tet խոսելու են Փաշինյանն ու Ալիևը». ինչ է պետք սպասել՝ ըստ Նաիրա Զոհրաբյանի
Ի՞նչ սպասել կամ չսպասել Բրյուսելից. Այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման հերթական ռաունդն է։ Հանդիպումը նախաձեռնել...