Խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը․ Հրաչյա Սարգսյան
Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում հստակեցվում են խուսափման դրսևորման ձևերը:
Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է Ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունը կանխելիս և խափանելիս, այլ նաև հայտնաբերելիս և բացահայտելիս իրավասություն է վերապահվում աջակցելու զինկոմիսարիատներին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Հարցը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը կամ ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու համար:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել վարժական հավաքների կազմակերպմանը, գործընթացի բարելավմանը, քաղաքացիներին ծանուցելու եղանակներին, զինկոմիսարիատներում էլեկտրոնային ծանուցման հնարավորություններին:
Կարևորելով 25-օրյա վարժական հավաքների անցկացումը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսել է այս գործընթացում առկա խնդիրների ու դրանց լուծման կարևորության մասին:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake
Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք պետք է նաև լսելու կարողություն ունենաք․ լրագրողը՝ Արմեն Գրիգորյանին
«Ինչո՞ւ չի առաջարկվել ընդդիմադիրներին՝ մասնագետներ ներգրավվել, ինչո՞ւ չի առաջարկվել պատմաբաններին... Ստացվում է՝ երկրում...
Ողջ մնացած տղաները զանգահարել են Արցախի 911, Վիտալի Բալասանյանը վստահեցրել է՝ զբաղվում են խնդրով. Նաիրա Զոհրաբյան
Ողջ մնացած տղաները օրեր առաջ կարողացել են զանգել Արցախի 911 համարին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավ...
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևանում, հայտնել է Եվրա...