Թրամփը սպառնում է ԵՄ-ին պատասխան միջոցներ կիրառել Google-ին տուգանելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի՝ ամերիկյան Google ընկերությանը նշանակած 2,95 միլիարդ եվրո տուգանքը անվանել է «անարդար» և Եվրամիությանը սպառնացել է պատասխան միջոցներով:
«ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի այս գործելակերպը ամերիկյան ընկերությունների նկատմամբ»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում՝ Google-ից բացի հիշատակելով նաև Apple-ը, որը նույնպես բազմիցս տուգանվել է ԵՄ կարգավորող մարմինների կողմից:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան ընկերությունների դեմ իր «խտրական գործողություններով» Բրյուսելը սպառնում է ԱՄՆ աշխատատեղերին և ներդրումներին: Եթե տուգանքները մնան ուժի մեջ, Թրամփը խոստացել է 301-րդ հոդվածով ընթացակարգ սկսել, որը նախատեսում է պատասխան միջոցներ, այդ թվում` մաքսատուրքեր, այն երկրների դեմ, որոնք ԱՄՆ-ի համար բացասական առևտրային քաղաքականություն են վարում:
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովը Google-ին մեղադրել է առցանց գովազդի շուկայում մենաշնորհ ունենալու համար: Բրյուսելը պնդում է, որ Google-ը 2014 թվականից ի վեր իր ծառայություններն օգտագործում է ի վնաս մրցակիցների, ինչը Եվրամիության գործունեության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի խախտում է:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանցիներն ԱՄՆ ուսանողական վիզա կարող են ստանալ Հայաստանում և ևս 2 երկրում
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափակմամբ պայմանավորված, ուսանողական կամ ակադեմիական...
Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ է ստացել
Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունների խումբը առաջին համաձայնագիրն է ստորագրել SOCAR Energy Ukraine (Ադրբեջանի պետական...
Ինչպես է Իրանը պատրաստվում պատասխանել Իսրայելին․ NYT
Պատրաստվելով Իսրայելի կողմից սպասվող պատասխան հարվածին՝ Իրանը հրամայել է զինված ուժերին պատրաստ լինել պատերազմի, սակայն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի վարչապետը հետաձգում է դատական բարեփոխումները մինչև ամառ
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը պայմանավորվել են հետաձգել դատաիրավական...