Խոշոր հրդեհ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում․ 6 տրանսպորտային միջոց մոխրի են վերածվել
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում, «Հայֆիլմ» կինոստուդիայի վարչական տարածքում այրվում է խոտածածկ տարածք և ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshya.com-ը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են «Հայֆիլմ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ամբողջությամբ մոխրի է վերծավել 6 տրանսպորտային միջոց, որից 4-ը ավտոբուսներ։ Հրդեհը այս պահին մեկուսացվել է, սակայն տեղում հրշեջները հերթապահություն են իրականացնում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Աշտարակի խճուղում ավտոմեքենաներ են այրվել:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. մեքենայում հայտնաբերել են 3 կիսամոխրացած մարմիններ
Այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքի...
Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 36 հերոսների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ. ...
Հայ հաքերներն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել
Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները Ադրբեջանի կառավարական մի շարք էլ. փոստերից արտահանել են մի շարք կարևոր տվյալներ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ անկարգություններ՝ Ալմա-Աթայի առևտրի կենտրոններից մեկում․ քաղաքն այս պահին
Թելեգրամյան ալիքներում հրապարակվում են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են կողոպտիչները ոչնչացնում Ալմա-Աթայի առևտրի կե...