Անձրևները կվերսկսվեն որոշ շրջաններում. ջերմաստիճանի նվազում չի լինի
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 6–ի ցերեկը կլինի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +24...+26 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Սփյուռքից եկող օգնությունը սկզբից ԱԻՆ պահեստ, ապա Արցախ է ուղարկվում. փոխնախարար Փամբուխչյան
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք պատերազմի...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2489-ով
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսի վերաբերյալ երկրում վերջին 24 ժամում գրանցված ց...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ուկրաինայում Bayraktar TB2-ի կորստի մակարդակը ավելի բարձր է, քան նրանց արտադրությունը Թուրքիայում
«Ե՛վ օդային ուժերը, և՛ ուկրաինական ռազմածովային ուժերը կորցրեցին իրենց «Բայրակտար» TB2 մարտական անօդաչու թռչող սարքերի մ...
Ապրիլյանին տարածքային կորուստներ ունեցել ենք, ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվել. Տոնոյան
Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռա...