Ապրիլյանին տարածքային կորուստներ ունեցել ենք, ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվել. Տոնոյան
Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է:
Հարցին, թե դա բավարա՞ր է պնդելու համար, որ չենք հաղթել, նա արձագանքեց. «Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Որպես պաշտպանության նախարար ես հաղթելու կողմնակիցն եմ»:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին, նա ասաց. «Հանձնաժողովը հանգամանքները պարզելու մեծ աշխատանք է կատարել, երբ կլինի հանձնաժողովի զեկույց, այդ ժամանակ հարցեր տվեք:
ՊՆ-ն շատ մանրամասն վերլուծություն է արել, շատ հարցերի պատասխաններ տվել է: Ընդ որում եղել է շատ մեծ ինքնաքննադատություն: Ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի մեր ինքնաքննադատությունը որոշակի առումով կարող է հրապարակային դառնալ, որոշակի առումով՝ ոչ»:
Հարցին, թե արդյոք կորցրած դիրքերը ռազմական ու ռազմավարական նշանակություն են ունեցել, նախարարն ասաց. «Բոլոր դիրքերն են ընդհանրապես ռազմական նշանակության: Դիրքերը լուծում են մարտավարական խնդիր, որովհետեւ այդ դիրքերը մեկ վաշտի, մեկ դասակի դիրքեր են»:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...