Սփյուռքից եկող օգնությունը սկզբից ԱԻՆ պահեստ, ապա Արցախ է ուղարկվում. փոխնախարար Փամբուխչյան
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք պատերազմի առաջին օրվանից ինքնաբուխ կատարեցին հումանիտար ուղեբեռի կազմակերպում ու փոխանցում և այս մասով կան մի քանի պարզաբանումներ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
«Մի քանի շեշտադրում պիտի անեմ, որը, մասնավորապես, ուղղված է սփյուքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք իրենց ավանդն են ներդնում և ինտենսիվ կերպով Հայաստան են ուղարկում հումանիտար ուղեբեռ: Ուզում եմ ներկայացնել, թե ինչպես է տեղի ունենում ուղեբեռի ընդունումն ու բացթողումը: Ցանկացած բեռ, որը մտնում է Հայաստան, հանձնվում է հօգուտ պետության: ԱԻՆ-ի անունով ստացված ուղեբեռը տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում և առանձնացնում ենք ըստ նշանակության»,- ասաց Փամբուխչյանը:
Նրա խոսքով` դրանց մեջ շատ հաճախ լինում է առողջապահական ուղեբեռ, պաշտպանության նշանակության, սնունդ կամ հագուստ: Սնունդն ու հագուստն առանձնացվում է և առաջնահերթության կարգով ուղարկվում է Արցախ` առաջնագիծ կամ ապաստարաններում գտնվող քաղաքացիներին:
«Սննդի և հագուստի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Հայաստանում Արցախից ժամանակավոր ժամանած քաղաքացիներին: Երբեմն լինում է ուղեբեռ, երբ մեր հայրենակիցն ուղարկում է որոշակի հասցեատիրոջ: Այն ստանալուն պես մենք չենք կարող փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Նման դեպքերում, եթե կա հստակ հասցե, դա կազմակերպվում է համայնքների միջոցով: Համայնքը պետք է մեզ նախապես տեղյակ պահի, որ ինքն ունի ինչ-որ քանակի սննդի կարիք և այդ սնունդն ԱԻՆ-ի պահեստից մենք կարող ենք տրամադրել տվյալ համայնքին»,- ասաց նա:
Փամբուխչյանը հավելեց` ամբողջ բեռը փաստաթղթավորված է, ընդունումն ու հանձնումը կատարվում են համապատասխան ակտերով և այդ ամենը վերահսկելի է ու կա հաշվետվություն: ԱԻ նախարարի տեղակալը վերջում սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կոչ արեց հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք էլ կուղղորդեն ուղեբեռն ըստ հասցեների և ըստ նշանակության:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...