«Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները». ԵԽ պատգամավոր
Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն կգործարկի բոլոր հնարավոր ջանքերն առաջիկայում Եվրախորհրդարանում ներկայացվելիք Հայաստանի վերաբերյալ զեկույցում լրամշակումներ մտցնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսում Կաստալդոն նշեց, որ այդ գործընթացում հաշվի կառնի Հայաստանում փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված ինֆորմացիան:
«Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագությունների հատվածը խորհրդարանը չի կարող բաց թողնել: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք այս նախագիծը վերամշակել և հասնել մեր նպատակին»,-ասաց նա:
ԵԽ պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը փաստացի բռնազավթել է ՀՀ սուվերեն տարածքի որոշ հատվածներ:
«Այս հարձակումների հետ կապված Եվրախորհրդարանը կարող է միայն քաղաքական ուղերձով հանդես գալ: Մենք լիազորություն չունենք պատժամիջոցներ կիրառելու, ընդամենը կարող ենք դիմել իշխանություններին և հայցել համապատասխան գործողություն, բայց լծակ չունենք պարտադրելու»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին հարցին՝ պատգամավորը շեշտեց, որ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները, և դա չի կարող պարտադրվել դիվանագիտական շանտաժի միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...