Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել է՝ որ դեպքում Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները կկարգավորվեն
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուսաստանի 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թեման մանրամասն քննարկվել է օգոստոսի 22-ին Աստրախանում կայացած տնտեսական համագործակցության հարցերով ռուս - ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ընթացքում։ Ադրբեջանական պատվիրակությանը մանրամասն ներկայացվել է մեր երկրի դիրքորոշումը»,-ընդգծել Է դիվանագետը:
Նա նաև հիշեցրել է, որ արդեն կազմակերպվել է ՌԴ քաղաքացիների երեք այց Բաքվի մեկուսարանում հյուպատոսական աշխատակիցների կողմից, որոնք տեղի են ունեցել հուլիսի 3-ին, 14-ին և 23-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար
Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդեռլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավար Իլհամ Աշկինի նկատմամբ՝...
«Արևմուտքը փորձում է հայ հասարակությանը տրամադրել ՌԴ-ի դեմ»․ ՌԴ ԱԳՆ
Արևմուտքը փորձում է մեդիառեսուրսների ազդեցության ավելացման միջոցով հայ հասարակությանը տրամադրել Ռուսաստանի դեմ։ Այս մասի...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը. Ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը այսօր մեկնում ՌԴ
2021 թվականի մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին որոշումը:...