Ադրբեջանական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար
Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդեռլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավար Իլհամ Աշկինի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու եւ հրապարակայնորեն վիրավորելու համար։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Նիդեռլանդներում եւ Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Նա նշում է, որ դատարանը որոշումը կայացրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանության եւ Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի հայցերից հետո։
Թե ինչ պատիժ է նախատեսված Իլհամ Աշկինի համար, դեռեւս հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
Հաջիզադեն հաստատել է «Կոմերսանտի» հրապարակումը
Այսօր ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված «Արցախն ընդդեմ Ղարաբաղի հոդվածում նշվում է, որ նախնական համաձայնություն է...
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...