ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքում մոտ 44 հազար մարդ պետք է տեղավորվի. որոշումն ընդունվեց
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու որոշման նախագծին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ ակադեմիական քաղաքի միջոցով հասցեագրելու են կրթության ռազմավարությամբ սահմանված մի շարք կարևոր թիրախների ապահովումը, որոնցից են միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակների մեջ առնվազն 4 բուհ ունենալը, օտարերկրյա ուսանողների թիվն առնվազն կրկնապատկելը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը.
Ըստ նախարարի` այն տարածքները, որոնք նախնական ընտրված են, հարում են միջպետական մայրուղիներին, նաև երրորդ կլաստերը, որն ամենամեծն է, 425 հա տարածք է զբաղեցնում, Երևանի 17-րդ թաղամասին կից հատվածում է, այդպիսով երկաթգիծ ունենալու հնարավորություն է ստեղծվում։
«Մոտ 44 հազար մարդ պետք է տեղավորվի այս տարածքներում․ խոսքը թե ուսանողների, թե դասախոսական կազմի, գիտնականների մասին է։ Արված են նախնական կանխատեսումները։
Նման մեծածավալ ծրագրի իրականացումը պահանջում է իրականացնող կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի ողջ շրջափուլում՝ նախապատրաստումից մինչև բուն իրականացման գործընթաց, այնուհետ ակադեմիական քաղաքի կառավարում, որովհետև ստեղծված ենթակառուցվածքները նախատեսում են նաև վարչարարության և կառավարման մի ամբողջ համակարգ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց ակադեմիական քաղաքի տեղակայումը՝ շեշտելով, որ բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է քաղաքը տեղակայել Երևանի, Կոտայքի և Արագածոտնի հատման տեղում։ Նա նշեց, որ հաջողվեց Երևանի մոտակայքում գտնել 300 հա տարածք, որը սեփականաշնորհված չէր, և հիմա այն կամրակցվի ակադեմիական քաղաքին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության ճանապարհը հնարավոր է, այն ենթադրում է համարձակություն. Ֆրանսիայի ԱԳՆ
Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։&nbs...