«Գործ տալու» մասին խոսողները ամենամեծ «գործ տվողներն» են. Փաշինյան
Ենթադրում եմ, որ այսօրվա մեր քննարկումից հետո սոցիալական ցանցերում եւ այլ տեղերում ակտիվանալու է ժողովրդին «գործ տվող» դարձնելու մղումների մասին խոսակցությունները: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես՝ որպես մարդ, որ հանգամանքների բերումով լայն շփում է ունեցել այդ ենթամշակույթը կրող շրջանակների հետ, ուզում եմ ասել, որ «գործ տալու» մասին խոսողներն ամենամեծ «գործ տվողներն» են, այն պայմանով, որ իրենք դա անում են՝ իրենց անձնական կոնկրետ խնդիրները լուծելու, անձնական շահագրգռությունների համար:
Մենք ասում ենք՝ հանրային շահի համար եկեք մեր ունեցած տեղեկատվությունը, մեր տեսածն ու լսածը, անկախ նրանից, թե մեր նեղ անձնական շահերին որքանով է հակասում, օգտագործենք հանրային շահի համար»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...