Դոգի կուսակցությունը կա, թող մի հատ էլ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք. ԱԺ նախագահը՝ հոգեւորականներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ կոչ արեց դաշնակցականներին իրենց անցած պատմությանը նայել:
«Արծվիկ Մինասյանն ասում է՝ եկեղեցին կանգնած է քաղաքական պրոցեսի ակունքներում: Ցնդելու բան է, եկեղեցին ո՞նց կարա կանգնած լինի քաղաքականության ակունքներում: Գնացեք կուսակցություն գրանցեք: Դոգի կուսակցությունը կա, թող մի հատ էլ ձեր կուսակցությունը լինի, իրար հետ մրցեք»,-ասաց նա:
Նա նշեց, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, և Հայ եկեղեցին լի է պարկեշտ մարդկանցով։
«Բայց ինչ դուք անում եք,... մտնում ես եկեղեցի, մի վեդրո ջուր են լցնում մոմի տակ, որ մոմից էսքանը մնա, հալացնեն, մոմ սարքեն նորից վաճառեն: Տնտեսական հիմնարկ է դարձել: Գիտե՞ք մոմի շահույթը ինչքան է, հարյուրապատիկ շահույթով:
Ժողովրդին էշի տեղ մի դրեք, գժի տեղ մի դրեք: Մարդիկ ամեն ինչից տեղյակ են: Բոլոր գհույզերի վրա խաղացիք, եռաբլուրի հույզի վրա էլ խաղացիք»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջան...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է. Արման Թաթոյան
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտո...