Մինսկի խմբի աշխատանքը Հայաստանի շահերից էր, և դա ապացուցեց նաև Ադրբեջանը․ Աշոտյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ առնչություն ունեցող կառույցների փակվելու հարցում Ադրբեջանը շահագրգռված էր, որովհետև այդ գործունեության հիմքում հայկական շահերն էին։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրել է Ադրբեջանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը, որում շեշտվում էր, թե խմբի լուծարումով ի չիք են դառնում խմբի շրջանակներում ընդունված բոլոր փաստաթղթերը։
«Սա վկայությունն է ուղիղ այն բանի, որ այդ փաստաթղթերն ու խմբի գործունեությունը ներառում էին հայկական շահ, և հայկական շահերն այնտեղ արտահայտված էին բոլոր բանակցությունների և բանակցողների ժամանակ, բացի ձեր նշած անձից՝ Նիկոլ Փաշինյանից»,- ասել է Աշոտյանը։
Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնելով Մինսկի խմբի փակման մասին, հատուկ շեշտադրեց՝ այն, ինչ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընդունված փաստաթղթերում գրված է եղել, իրավական ուժ չունի։
«Իրենք շահագրգիռ էին, որ միջազգային իրավունքով ամրագրված, հայկական շահերից բխող բազմաթիվ դրույթներ վերանային»,- եզրափակել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը:
Հավելենք՝ ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրում է Հայաստանին
Ադրբեջանում շարունակում են հնչեցնել անհիմն մեղադրանքներ Հայաստանի հասցեին։ Այս անգամ՝ իբր Հայաստանը «հրաժարվում է համագո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սասուն Միքայելյանը նեղացա՞ծ դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից․ եռատոնը չեն շնորհավորել
«Հարգելի գործընկերներ, այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հ1-ին տված հարցազրույցից հետո միշտ ափսոսում եմ, որ մի միտք պակաս եմ ասել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է տեսանյութով և կից գրել.«2016-ին, թե 17-ին Հ1-ին տված հարցազրույց...
Վարչապետի՝ պատարագին մասնակցելը, չի նշանակում միջամտություն եկեղեցու գործերին. Գալյան
Արդարադատության նախարարը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների ընթացքը:Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լր...