ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է կամավոր ատեստավորման ժամանակացույցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին:
Քննական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:
Կամավոր ատեստավորման քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։
Հանրակրթական դպրոցի ուսուցիչներ
01.11.2025թ.-Ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն), Աշխարհագրություն
02.11.2025թ. -Անգլերեն, Ռուսաց լեզու
08.11.2025թ.-Մաթեմատիկա, թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ Եզդիերեն, Պարսկերեն, Ասորերեն, Ֆիզկուլտուրա, Շախմատ
09.11.2025թ.-Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց լեզու
15.11.2025թ.-Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն
16.11.2025թ.-ՆԶՊ, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ
22.11.2025թ.-Պատմություն, Հասարակագիտություն
23.11.2025թ.-Դասվար
Արտադպրոցական հաստատությունների մանակավարժներ
29.11.2025թ. -Երաժշտություն՝ Նվագակցություն (դաշնամուր), Փայտյա փողային գործիքներ, Պնձյա փողային գործիքներ
Պարարվեստ՝ Պարարվեստ
30.11.2025թ.-Թատերարվեստ՝ Թատերարվեստ
Մարզական ուղղություններ՝ Շախմատ, Գեղարվեստական մարմնամարզություն, Սպորտային մարմնամարզություն, Սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, Լող
Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներ
22.11.2025թ. - Հոգեբանություն
Նմանատիպ հոդվածներ
Պետք է էգը էգ լինի, որձը` որձ, աղջի՛կ ջան․ Վարդան Ղուկասյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթին, հայտարարել է, որ խայտ...
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկել է Լաչինի միջանցքի փակման հարցը
Բրիտանական խորհրդարանում պատգամավոր Ջեսիկա Մորդենը ելույթ է ունեցել Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում տիրող ի...
Կամաց-կամաց ընկերանում են. Ռուբեն Մելիքյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ նշելով, որ երկու երկրի ա...
Սա բացահայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին․ Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արձանագրել է՝ «Երեկ Ռուսաստանի պետական հեռու...