Սա բացահայտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին․ Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արձանագրել է՝ «Երեկ Ռուսաստանի պետական հեռուստաընկերության եթերում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի»։
Նրա խոսքով՝ նույնաբովանդակ հայտարարություններ եղել են նաև ՌԴ քաղաքական գործիչների կողմից.
«Հայաստանը սա համարում է ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան բարեկամությանը և դա ամրագրող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության դեմ»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ այդ մասին տեղեկացրել են ՌԴ գործընկերներին․
«Կարծում եմ՝ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- ասել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սսկվի տեղդ, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին
Այսօր ԱԺ հերթական նիստի իր ելույթի ժամանակ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով ՀՀ երկրորդ նախահ...
«Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները․ ՔԿ
«Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կ...
Երեկ իրավապահ համակարգում իրենց լավ դրսևորած աշխատակիցներին պարգևատրել․ Փաշինյան
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդադառնալով երեկ Բագրատ արքեպիկոպոսի շուրջ ծավալ...
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իջեցրեցին մեքենայից․ նա կրկին վերադարձավ Վեհարան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իջեցրեցին մեքենայից, նա վերադարձավ Վեհարան։ Քիչ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյա...