Արցախը համարվում էր թոկ Հայաստանի վզին, որից պետք էր ազատվել․ Սամվել Շահրամանյան
«Արցախի կանչ» հուշահամալիրը դառնալու է սրբավայր ոչ միայն արցախցիների, այլև բոլոր հայերի համար։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուշակոթողի բացման արարողության ժամանակ ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ հուշահամալիր կայցելեն ոչ միայն հիշատակի տարբեր օրերին, այլև տոներին, անգամ՝ հարսանիքների ժամանակ։
«Դժվար է խոսել մի վայրում, որտեղ հանգչում են հերոսներ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններ ունենալու համար։ Ցավոք, մենք հայտնվել ենք դաժան իրականության մեջ։ Իրականությունն այն է, որ Արցախը համարվում էր թոկ Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանային հնարավորություն Հայաստանի անկախություն, ինքնիշխանությունը պահպանելու համար»,- հավելել է Շահրամանյանը։
Նա ընդգծել է՝ «Եռաբլուրում» հանգչող հերոսներից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի, սակայն այսօր հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում։
Ամփոփելով իր խոսքը՝ Արցախի նախագահն նշել է, որ միշտ պետք է մտքում պահել Արցախ վերադառնալու հավաքական երազանքը, ու այն մի օր իրականություն է դառնալու։
Շահրամանյանը նաև անդրադարձել է Մինսկի խմբի լուծարմանը. «Մենք դեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, որովհետև դա միակ միջազգային հարթակներում ստեղծված մեխանիզմն էր, որը զբաղվում էր Արցախի հարցով։
Սակայն տեսանք, որ նույնիսկ Մինսկի խմբի գոյության պայմաններում հնարավոր եղավ արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից։ Հույս ունենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ, և մենք ևս կկարողանանք օգտվել դրանցից»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի գրառմանը՝ Շահրամանյանը նախ նշեց, որ չի ուզում մեկնաբանել նրա խոսքերը, բայց ուզում է անդրադառնալ մի հարցի:
«Եթե այսօր ասում են, որ Արցախի հարցը փակ է, որ Մինսկի խումբը լուծարվել է, և Արցախը համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա պետք է արձանագրել՝ այս ամենը իրականացվել է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում»,- ասել է Շահրամանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. Լարված մթնոլորտ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհ...
Եթե մի գյուղում չկա դպրոց, ամբուլատորիա, ինտերնետ, ճանապարհ, մարդը ո՞նց գնա ապրի. Փաշինյան
Երբ մենք խոսում էինք կրթահամալիրների կառուցման մասին, ասում էինք, որ հարակից գյուղերից դպրոց տանող ճանապարհները պետք է լ...
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Եթե Իրանն իսկապես ցանկանում է բանակցել, մենք այստեղ ենք, հիմա ժամանակն է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ Իրանը ցանկություն է հայտնել բանակցություններ սկսել, բայց Թեհրանը պետք է ավելի...