«Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին․ Ալիև
«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը: Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանին և Չինաստանին կապում են ջերմ, բարեկամական հարաբերությունները և համապարփակ ռազմավարական գործընկերությունը: Այս հարաբերությունների խորացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է», - հավելել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին՝ երկրի սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավ...
«Որ փողոցում տեսնեմ, ավելի վատ բառ եմ ասելու ու մի հատ էլ ապտակեմ». Զոհրաբյանը` Արսենյանի հայտարարության մասին
Ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ հունվարի 17-ի...
Փեզեշքիանը ծաղրել է Նեթանյահուին, երբ նա խոստացել է իրանցիներին օգնել ջրով
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր X-ում գրառման մեջ ծաղրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ այն բանի համար...
Լավագույն տարբերակը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին կոմղ քվեարկելն է
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի նախագահելու «ՀԱ...