«Որ փողոցում տեսնեմ, ավելի վատ բառ եմ ասելու ու մի հատ էլ ապտակեմ». Զոհրաբյանը` Արսենյանի հայտարարության մասին
Ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ հունվարի 17-ին արված հայտարարությանը, ըստ որի՝ «Արցախի հարցը լուծվեց ռազմական ճանապարհով: Արցախի հարցը լուծված չէր այն պահին, երբ որ Արցախի և Ադրբեջանի միջև կանգնած էին հայկական զորամիավորումները: Հիմա Արցախի ողջ երկայնքով կանգնած են ադրբեջանական զորամիավորումները: Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը»:
«Գուրգեն Արսենյան երևույթը, ավելի վատ բառ չեմ ուզում ասել, ավելի վատ բառ իրեն փողոցում, որ տեսնեմ, ասելու եմ ու մի հատ էլ ապտակեմ: Ասում ա, որ այլևս փակված ա Արցախի թեման, և Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում… և նա շատ հանգիստ կարող է ապրել»,- նշել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք` Արսենյանը News.am-ի հետ զրույցում մասնավորապես նշել էր.
«Արցախի հարցը, որպես այդպիսին, որը որ հակամարտություն էր եւ այդ հակամարտությունը մետ 30 տարի գտնվում էր տաք կամ սառը փուլում, դրանով զբաղվում էին միջազգային հանրության ներկայացուցիչները՝ Մինսկի խումբ եւ այլն, չլուծվեց բանակցությունների սեղանի շուրջ: Արցախի հարցը լուծվեց ռազմական ճանապարհով: Արցախի հարցը լուծված չէր այն պահին, երբ որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ կանգնած էին հայկական զորամիավորումները: Հիմա, Արցախի ողջ երկայնքով կանգնած են ադրբեջանական զորամիավորումները: Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը»:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է...