Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել․ մանրամասներ՝ Էրդողան-Փաշինյան բանակցություններից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։ Էրդողանի գրասենյակը մանրամասներ է ներկայացրել Էրդողանի և Փաշինյանի բանակցություններից։
«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այս գործընթացում», - հայտնել են գրասենյակից։
Էրդողանը նաև նշել է, որ գնահատում է Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։
ՀՀ Կառավարությունից էլ հայտնել են, որ զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։
«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում է հանդիպում ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վարչապետը տեսանյութ է հրապարակել հանդիպումից։
Նմանատիպ հոդվածներ
Դավաճան՝ միևնույն է, անվանում են. Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցներին
«Պատերազմում չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, կարելի էր այն կանգնեցնել։ Նման հնարավորություններ ունեցել ենք։ Դա...
ՌԴ-ում ավելի շատ հայկական ՀԿ կա, քան Հայաստանում՝ ռուսական. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով վերջերս է վերադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստից, խոսել է...
«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. մանրամասներ
ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը...
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Էդուար Ֆիլիպն այսօր...