
ՌԴ-ում ավելի շատ հայկական ՀԿ կա, քան Հայաստանում՝ ռուսական. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով վերջերս է վերադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստից, խոսել է այն մասին, թե արդյո՞ք պետք է փոփոխության սպասել ՌԴ աշխատաոճի մասով: Արդյո՞ք ՌԴ-ն էլ կսկսի աշխատել ոչ թե սոսկ պետական օղակների, այլ ՀԿ-ների հետ, ինչպես վարվում է Արևմուտքը:
«Կարծում եմ՝ մեր դերն այստեղ անգնահատելի կլինի, որովհետև ՀՀ-ում քաղաքացիական հասարակությունը բավականին զարգացած է, և Ռուսաստանը փոքր-ինչ ավելի փակ երկիր է՝ Հայաստանի հետ համեմատած: Կարծում եմ՝ մեր փորձն իրենց օգտակար կլինի», – ասել է Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր կազմակերպությունների հետ աշխատանքի մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանն ասել է․
«ՌԴ-ում գործում է 291 հայկական ՀԿ: Հայկական լոբբին ՌԴ-ում բավականին մեծ է, և այդ ՀԿ-ների միջոցով Ռուսաստանում նաև բավականին քաղաքական հարցեր ենք բարձրացնում և լուծում», – հավելել է Սիմոնյանը ու նաև նշել, որ Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունները շատ ավելի քիչ չեն։