Դավաճան՝ միևնույն է, անվանում են. Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցներին
«Պատերազմում չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, կարելի էր այն կանգնեցնել։ Նման հնարավորություններ ունեցել ենք։ Դա ուղղակի պատերազմի ապաշնորհ կառավարում է։ Իսկ պատերազմը դադարեցնելու մասին էր Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 19-ին»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը՝ РИА Новости-ին, Sputnik Армения-ին և RT-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հայկական կողմը միանգամայն անհասկանալի պատճառներով մերժել է այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ կհասկանան և դավաճան կկոչեն։ «Մենք ավելի շատ կորցրեցինք, քան եթե այդ պահին համաձայնեինք, դավաճան՝ միևնույն է, անվանում են, և շատ ավելի մեծ էնտուզիազմով»,- նշել է Քոչարյանը։
Նա ռազմական գործողություններում անհաջողության պատճառ է համարել «զորքերի ապաշնորհ կառավարումը»։ «Բացարձակ չիմացությունը, թե ինչ է պատերազմը, ինչ է մոբիլիզացումը, ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորումը, ինչ է բանակի համալրումը։
Ցանկացած բանակ լայնածավալ պատերազմի դեպքում, միայն իր մարդկային ռեսուրսներով, պոտենցիալով կարող է դիմակայել 1-1,5 շաբաթ։ Այստեղ ձախողումը բացարձակ ամբողջական էր»,- հայտարարել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եղել են միանգամայն անհասկանալի որոշումներ, «և այնքան անհասկանալի, որ մեծ կասկածներն են առաջացրել, թե արդյո՞ք այստեղ այլ պայմանավորվածություններ չկան, չկա՞ դավաճանություն»։
«Եվ նման կասկածները դեռ մնում են։ Դրանք պարզապես պետք է փարատել ընտրություններից հետո մանրակրկիտ հետաքննությամբ։ Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես են հանձնել Շուշին, որոշ անհասկանալի որոշումներ, որոնք կապված են նույն Շուշիի պաշտպանության հետ, անհասկանալի է, թե ինչպես են հանձնել Հադրութը, թե ինչպես էին ադրբեջանական զորքերը, գրեթե առանց դիմադրության, Հադրութից հայտնվել Շուշիում։ Միանգամայն անհասկանալի պատմություն է, այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն»,- կարծում է նախկին նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմին ասվել է, որ նման քարտեզ չկա․ Մուրադովը բոլորին էր պատրաստվում բերել. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Այս մասին «Հրապարակի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...
Արթուր Վանեցյանը լավ լուր է հայտնել. «Հրապարակը»
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը «Երկիր մեդիայի» տաղավարում անդրադարձել է իր ու Չեչնիայի նախագա...
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ...