Քաղաքականություն
«Իմ քայլը» վախեր ունի ԲՀԿ-ից և Ծառուկյանից.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից արտահոսքի պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել՝ 10 հոգանոց փակ խմբում, որի կազմում են Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ…
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից արտահոսքի պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել՝ 10 հոգանոց փակ խմբում, որի կազմում են Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք, նախնական քննարկում են անում, ապա այն հատվածը, որը ցանկանում են, որ «արտահոսվի», ներկայացնում են խմբակցության «փակ» նիստին:
Վերջին` ԲՀԿ-ին «նվիրված» նիստում հնչել է 2 մեսիջ. «Իմ քայլը» եւ Արարատ Միրզոյանը քաղաքական հայտարարություն կանեն Ծառուկյանի մանդատի մասին, եւ խմբակցությունը «կհանձնի» Սերգեյ Բագրատյանին, եթե հարուցված քրգործով դատախազը մտնի ԱԺ։
«Մեծամասնությունը խոսում է շանտաժի լեզվով, որովհետեւ վախեր ունի ԲՀԿ-ից եւ Ծառուկյանից` ԱԺ ապագա վերադասավորությունների մասով, եւ դա անում է հատկապես Մեդվեդեւի այցի օրը՝ որպես մեսիջ Ռուսաստանին, որի հետ վերջին շրջանում Ծառուկյանի հարաբերությունները սերտացել են»,- ասաց իմքայլականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...