Խորհուրդ կտամ համակերպվել «մաշվածի» կարգավիճակի հետ. Արայիկ Հարությունյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
«Երեկ Ռ. Քոչարյանը պոդկաստում (կարդալ վոյինի ձայնով) կրկին անդրադարձել է 44-օրյա պատերազմին: Նա չի հանդարտվում 2021-ի ընտրություններից հետո, քանի որ ծամածռվելով խոստացել էր մաշացնել Փաշինյանին, բայց ինքն է քռքաշ հասել 2026-ի ընտրություններին: Եվ հարց է՝ հունիսի 7-ին մի քանի մանդատ կունենա, թե՝ ոչ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Խորհուրդ կտամ համակերպվել «մաշվածի» կարգավիճակի հետ: Վստահ եմ, որ Քոչարյանն ուրախ է, որ կարող է խմբակցություն էլ չունենա: Չէ, որ նրա ձայնով մեկը հյուսիսին աղաչում էր դուրս գալ այս գործընթացից, բայց պրոցեսները ցույց տվեցին, որ թույլ չեն տվել: Հիմա լեգիտիմ պատճառ կունենա «էքզիթի» և զբաղվելու իր սիրելի գործով՝ մուֆլոն խփելով»,- գրել է Հարությունյանը:

Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտ...
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանություննե...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հորմուզի նեղուցը բաց է անվտանգ միջազգային նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրան...